News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերեւս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով:

Հիշեցնենք, որ լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառությամբ Ամանորի գիշերը։

Հրավառությունների եւ՛ պատվիրատուն, եւ՛ կազմակերպողն ու իրականացնողը մենք ենք: Հետեւաբար առաջին հերթին հենց մենք պետք է մտահոգվենք մեզ շրջապատող մարդկանց հանգստով: Ոստիկանության նպատակը տուգանելը չէ, այլ կանխարգելելը: Քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքի պահանջը։ Հորդորում ենք նաեւ այս օրերի տոնականությունը չխաթարելու համար՝ խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները՝ համակեցության շրջանակներում հոգալով եւ՛ ձեր, եւ՛ համաքաղաքացիների առողջության ու անդորրի մասին։

Տպել
Ամենաշատ