News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադան Սաուդյան Արաբիային 13 մլրդ դոլարի զրահատեխնիկա մատակարարելու գործարքից հրաժարվելու հնարավորություն է փնտրում։ Այս մասին CTV-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Նրա խոսքերով՝ ներկայում կառավարությունը փորձում է պարզել՝ կա՞ արդյոք Էր Ռիադ զրահատեխնիկա արտահանելուց հրաժարվելու հնարավորություն։

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված՝ Կանադայի կառավարությունը վերանայում է Օնտարիոյում բազավորված General Dynamics Land Systems լոնդոնյան ընկերության արտադրած զրահամեքենաների վաճառքի ծրագիրը։

Կանադայի վարչապետը նախկինում նշել էր, որ պայմանագրի լուծումը 1 մլրդ կանադական դոլար (747 մլն ԱՄՆ դոլար) կարող է արժենալ։

«Լրագրողի սպանությունը բացարձակ անթույլատրելի է, եւ այդ պատճառով Կանադան հենց սկզբից պահանջում էր պատասխաններ եւ այդ հարցով լուծումներ»,- CTV-ին ասել է Թրյուդոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ