News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվարից աշխարհում առնվազն 80 լրագրող է սպանվել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։ Այս մասին ասված է մամուլի ազատության տարեկան զեկույցում, որը «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, փոխանցում է DW-ն:

Սպանված լրագրողների թվի կեսից ավելին բաժին է հասնում հինգ երկրների՝ Աֆղանստանին (15 մարդ), Սիրիային (11), Մեքսիկային (9), Եմենին (8) եւ Հնդկաստանին (6): Հունիսին ԱՄՆ–ում Capital Gazette պարբերականի խմբագրության վրա հարձակումը նույնպես 6 լրագրողների մահվան պատճառ է դարձել։

Մեքսիկան, որտեղ զիված հակամարտություն չի ընթանում, միակ երկիրն է սպանված լրագրողների մեծ թվով։ Ռազմական հակամարտությունների գոտում 11 ամիսների ընթացքում զոհվել է 44 լրագրող։

Քաղաքացիական լրագրության ներկայացուցիչների սպանությունների թիվը 2017 թվականի համեմատությամբ գրեթե 2 անգամ ավելացել է՝ 7-ից 13 մարդու հասնելով, նշվում է զեկույցում։

Բացի այդ, աշխարհում այժմ 348 լրագրող է գտնվում կալանքի տակ, որի կեսից ավելին բաժին է ընկնում 5 երկրների՝ Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Իրան եւ Սաուդյան Արաբիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ