News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) բանաձեւը, որը երկու կետ է ներառել՝ ի աջակցություն Փախստականների մասին գլոբալ պայմանագրի (ՓԳՊ), հաղորդում է TASS. https://tass.ru–ն։

Փաստաթղթի օգտին քվեարկել է 181 երկիր, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Հունգարիան դեմ են քվեարկել, երեք երկիր ձեռնպահ է մնացել:

«Մենք գտնում ենք, որ փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության ռեժիմը ամրապնդելու համար ՄԱԿ ՓԳՊ-ի արդյունավետ աշխատանքը կարեւոր է եւ պահանջված», - իր ելույթում  հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելության խորհրդական Ռոման Կաշեւը: «Մենք ելնում ենք նաեւ նրանից, որ փախստականների ընդունման մասին որոշումը կայացվում է միայն ընդունող երկրի կողմից՝ իր ներքին օրենսդրության եւ միջազգային պարտավորություններին համապատասխան»:

Միացյալ Նահանգները եւ Հունգարիան սկզբում այլ երկրների հետ միասին միացան 2016 թ. Նյու-Յորքի հռչակագրին, որի շրջանակներում նրանք պարտավորվել էին մշակել միգրացիայի կառավարման եւ փախստականների ընդունման վերաբերյալ միջազգային համաձայնագրեր: Բայց հետո Վաշինգտոնը հայտարարեց, որ Պայմանագիրը համարում է հակասող իր ազգային շահերին: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հալիի խոսքերով,ամերիկյան կողմը մտադիր է ինքը որոշել իր միգրացիոն քաղաքականությունը , իսկ Նյու-Յորքի հռչակագրի հիմքում ընկած «գլոբալ մոտեցումը» պարզապես «դեմ է ԱՄՆ-ի ինքնիշխանությանը»:

ՄԱԿ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգուայը, պարզաբանելով իր երկրի դիրքորոշումը, հայտարարել է, որ «երկրների միջեւ փախստականների բեռի արդարացի փոխանակման մասին Հունգարիայի առաջարկությունները բանաձեւում չեն արտացոլված», ինչի պատճառով Բուդապեշտը չի կարողացել դրան աջակցել:

Փախստականների մասին գլոբալ համաձայնագրի հիմքում համալիր միջոցառումներն են՝ ուղղված  հյուրընկալ երկրների բեռի թեթեւացմանը, փախստականների ինքնավստահության բարձրացմանը, երրորդ երկրների ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ օժանդակելու մարդկանց անվտանգ հայրենիք վերադառնալու պայմանների ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ