Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսան» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդ, 1950 թ. ծնված Սերգեյ Խառատյանը մահացել է:
Կատարվում է քննություն։