News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

LG Display ընկերությունը, որը մաս է կազմում հարավկորեական LG կորպորացիայի, դեռեւս մեկ տարի առաջ CES-2018 ցուցադրությանը ներկայացրել էր գլանի վերածվող հեռուստացույցի նախատիպը: Յուրօրինակ հեռուստացույցի մասին, բնականաբար, բոլորն արդեն մոռացել էին, բայց նա, այդ ընթացքում պատրաստվում է հայտնվել վաճառքում, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Bloomberg վերլուծական գործակալության՝ «հուսալի աղբյուրների» փոխանցմամբ, LG ճկուն հեռուստացույցը, որը բառի բուն իմաստով հնարավոր կլինի վերածել գլանի, կհայտնվի խանութների դարակներում 2019թ.–ին:

Թե կոնկրետ երբ կլինի ինովացիոն սարքի դեբյուտը, հայտնի չէ, բայց կարելի է ենթադրել, որ LG–ն կհիշեցնի իր գյուտի մասին կենցաղային էլեկտրոնիկայի առաջիկա ցուցահանդեսներից մեկում։

Թե որքան կարժենա հեռուստացույցը, ոչ ոք չգիտի, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ քիչ։ Ի վերջո, խոսքը նախկինում չտեսնված սարքի մասին է, որը շատ թանկ կարժենա այնքան ժամանակ, քանի դեռ դրա տեխնոլոգիան չի դարձել իսկապես մասսայական։ Իսկ այն, ինչպես նկատում են մասնագետները, կարող է եւ չդառնալ մասսայական, քանի որ ճկուն հեռուստացույցը բավականին սպեցիֆիկ մի բան է։

Հեռուստացույցի դիսփլեյը, ինչպես արդեն գլխի ընկաք, իրականացվել է OLED տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս պատրաստել ճկուն էկրաններ՝ պակաս (ամեն դեպքում՝ զգալի )տեխնիկական դժվարություններով։

Հայտնի է, որ հեռուստացույցը կցուցադրվի 65-դյույմանոց էկրանով, որը կարող է շրջվել գլանի եւ մասամբ բացվել՝ օրինակ, որպեսզի թաքցվեն ֆիլմում երեւացող սեւ գծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ