News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետեւանքով զոհվածների թիվը 2017 թվականին առավելագույնն է վերջին հինգ տասնամյակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով New York Times-ը:

Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների, 2017 թ. հրազենից զոհերի թիվը 39 773 էր՝ 1000-ով ավելի, քան 2016 թվականին: Դեպքերի երկու երրորդը բաժին է ընկել ինքնասպանություններին: Նշվում է, որ սա 1968 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Թերթը նշում է, որ բնակչության թվաքանակի մեջ ճշգրտումներ անելուց  հետո հրազենից մահվան դեպքերի մակարդակը աճել է 12 հազար դեպքով՝ 100 հազար մարդու հաշվով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1990-ականների կեսերից սկսած:

Թերթի ունեցած տեղեկություններով, 2000-ական թվականներին հրազենից մահացության մակարդակը մնացել է կայուն: «Հատկանշական է, որ կայունության շրջանից հետո հիմա մակարդակը կրկին բարձրանում է»,- հայտարարել է Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի Մահացությունների վիճակագրության ստորաբաժանման ղեկավար Բոբ Անդերսոնը:

Անդերսոնը նշել է, որ հրազենից զոհերի թվի աճը կարող է կապված լինել թմրանյութերից կախվածության հետ: Թերթի տվյալներով, 2017 թվականին թմրամիջոցների գերդոզավորումից մահացել է շուրջ 70 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ