News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի, արտաքին հարաբերությունների, սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները եւ պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգի 85-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստին կվերսկվի նաեւ «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի քննարկումը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ