News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընտրություններին մասնակցող ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարան եւ չի բողոքարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ ՍԴ բողոքարկելու ժամկետը լրացել է երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի եւ Ազգային ժողովը կազմավորված կճանաչի:

«Քաղաքական ուժերին ողջամիտ ժամկետ կտրամադրվի ինքնաբացարկներ ներկայացնելու համար, եւ եթե լինեն ինքնաբացարկներ, կընդունենք որոշումներ ինքնաբացարկների հետ կապված: Այնուհետեւ կկազմի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին եւ կհայտարարվի Խորհրդարանի առաջին նիստի օրը»,-նշեց Մուկուչյանը:

Նրա խոսքով, ինքնաբացարկների հետ կապված դիմումներով հնարավոր որոշումները կլինեն մինչեւ տարեվերջ, իսկ մնացած մասով արդեն նոր տարում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ