News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ եւ հեղնակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին՝ Եվրոպական  դատարանում «կարմրելուց»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ արձագանքելով Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխելու առաջին ատյանի դատարանի որոշմանը։

Փաստաբանի խոսքով՝  Հայաստանում երբեք իրավապաշտպաններն այսքան բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր.

«Այսօր փաստաբանին լռեցնելու համար դիմում են ամենաստոր միջոցների՝ կպնում են նրանց արժանապատվությանը՝ համացանցով վիրավորելով նրանց պատիվն ու արժանապատվությունը, իսկ պետական լիազոր մարմիներն  իրենց կրավորական կեցվածքով մատը մատին չեն տալիս՝ հայտնաբերելու այդ մոլախոտներին եւ պատժելու նրանց»,–ասաց նա։

 Ըստ Բաղդասարյանի, եթե դատական իշխանությանը ճնշելու համար մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան չի արձագանքում, ապա պետք է սահմանադրությունից հանել սոցիալական եզրույթը, եւ Հայաստանը հռչակել անարխիստական երկիր, փակել դատարանները եւ մարդկանց դատել հրապարակում՝ ժողովրդի բութ մատերի վերեւ եւ ներքեւ շարժումներով։

Պաշտպանը նշեց, որ  պետք է բացառել երկրում փողոց փակելու մշակույթը.

«ՀՔԾ պետը ցուցում է տալիս նախարարին, որի իրավունքը նա չունի եւ բոլորը դա նորմալ են ընդունում, նախարարն էլ այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, ով էլ կանչում է գյուղապետերին եւ հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Իսկ ժողովուրդը դա նորմալ է ընդունում եւ ծափ է տալիս, քանի որ դա վերաբերվում է Մանվել Գրիգորյանին, իսկ իշխանությունը չտեսնելկու, չլսելու է տալիս, իսկ այդ մասին  բարձրաձայնող իրավապատշտպանն ընկնում է հայհոյախառն քննադատության տակ։  Անձին զրկում են ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոստիկանապետը կազամեկրպիչներն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, հրավիրում է իր մոտ եւ նրանց խորհուրդ տալիս գնալ հրապարակ՝ ակնարկելով մեծացնել հավաքվածների թիվը»,–ասաց նա։

Փաստաբանը համարձակ եւ իրավաչափ որակելով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դատարանի որոշումն ասաց.

«Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած, գլխավոր դատախազությունից կարծիք են հայտնում, որ դատական ակտն անօրինական է եւ բողոքարկելի»։

Բաղդասարյանը նկատեց, որ դատախազները ոչ դատական նիստին են ներկա եղել եւ ոչ էլ ծանոթ են դատական ակտին։

«Նրանք պատասխանատու հայտարարություն են անում,  որովհետեւ երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակընկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական եւ վերացական դատողություններով խաղում են մարդկաց ճակատագրերի հետ»,–նշեց նա։

Փաստաբանի խոսքով, եթե դատախազությունը հանրությանը կներկայացնի գոնե մեկ ապացույց, որ Գրիգորյանը ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը կմիջնորդի վարույթն իրականացնող մարմնին եւ կհորդորի իր պաշտպանյալին՝ հետ վերադառնալ կալանավայր։

«Զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե իբր Մանվել Գրիգորյանը ազատության մեջ մնալով կլքի Հայաստանի Հանրապետությունը եւ կտեղափոխվի Արցախ, իսկ Արցախն, ասում են Հայաստան չէ եւ որեւէ մեխանզիմ չկա նրան այնտեղից հետ բերեու»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ