News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիցիլիական Կատանիա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 10-ի, նրանք բոլորն էլ  թեթեւ վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով TGCOM24 հեռուստաալիքին:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով, 4.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Սիցիլիայի Կատանիա նավահանգստից 15 կմ արեւելք` տեղական ժամանակով ժամը 3.19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր չորս տուժածների մասին:

Ըստ հեռուստաալիքի, տասը զոհերի մասին նախնական տվյալները հնչել են Կատանիայի պրեֆեկտուրայի արտակարգ իրավիճակների ծառայության հանդիպման ժամանակ

Տեղեկացվում է նաեւ, որ Fleury եւ Zafferana-Etnea թաղամասերում փլուզումներ են առկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ