News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի թավշյա հեղափոխությունն աշխարհում դրական արձագանք է ունեցել: Այսօր՝ դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսին, այս մասին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դա չէր կարող դրական ազդեցություն չունենալ զբոսաշրջային հոսքի վրա:

«2018-ի առաջին 9 ամիսներին 8,8 տոկոս աճ էր արձանագրվել: Երկրների առաջին հնգյակում, որտեղից զբոսաշրջիկների ամենամեծ հոսքն է գալիս, Ռուսաստանն է (ավելի քան 520 հազար),Վրաստանը (ավելի քան 220 հազար), Իրանը (ավելի քան 130 հազար), ԱՄՆ-ն (ավելի քան 46 հազար), Ուկրաինան (ավելի քան 24 հազար):  Գրիգորյանը հավելեց, որ առավել դինամիկ աճ ունեցող երկրներն են Հնդկաստանը `131 տոկոս, Չինաստանը` 107 տոկոս, Ղազախստանը` 83 տոկոս:

«Սակայն զբոսաշրջության զարգացման եւ ներուժի իրականացման համար նոր իրավական կարգավորումներ են անհրաժեշտ:

Պետք է ավելի բարենպաստ ներդրումային մթնոլորտ ստեղծել», - նկատեց նա:

Պաշտոնյան հավելեց, որ բացի իրավական հարցերից, կարեւոր է նաեւ լուծել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց համար զբոսաշրջային օբյեկտների հասանելիության խնդիրը:

Հռիփսիմե Գրիգորյանը տեղեկացրեց, որ Զբոսաշրջության պետկան կոմիտեն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, եւ իրականացման փուլում են Համաշխարհային բանկի կողմից ճանապարհների վերանորոգման եւ ենթակառուցվածքի զարգացման համար տրամադրված 55 մլն դոլարի չափով վարկը, ինչպես նաեւ 3,5 մլն դոլարի վարկը, որը ԵՄ-ի կողմից տրամադրվել է աշխարհում երկրի  մարքեթինգի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ