News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին Թբիլիսիում ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան (Lasha Darsalia)։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հումանիտար ոլորտին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Գոհունակությամբ անդրադարձ կատարվեց 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակով փոխայցելություններին, որոնք նպաստեցին երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը։

Քննարկվեց նաև 2019 թվականի սկզբին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնելու հարցը, ինչը նոր լիցք պետք է հաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ