News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն վերադարձրել է Yerevan.Today-ի համակարգչային տեխնիկան: Այս մասին հայտարարություն է տարածել կայքի խմբագրությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրեց Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ եղավ 100 օր։  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ դեկտեմբերի 10-ի գրավոր հարցմանը Քննչական Կոմիտեի պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը պատասխանել էր, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին։

Այժմ, երբ փորձաքննությունն ավարտվել է, քննչական մարմնից պահանջում ենք հայտարարությամբ հանդես գալ, թե ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին առնչվող ի՞նչ են հայտնաբերել լրատվամիջոցից առգրաված համակարգիչներում։

Նույնը պահանջելու խնդրանքով դիմում ենք մեր գործընկերներին՝ լրատվամիջոցներին և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։

Մենք ջանք չենք խնայի իրավական և քաղաքական ճանապարհով հասնելու մեր կայքի համբավն արատավորելուն միտված քայլերի մերկացմանը։ Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ խնդիրը մեզ հետ միասին հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Հավելենք, որ անցնող 100 օրերի ընթացքում Yerevan.Today-ի աշխատանքը մեծավ մասամբ խափանվել է, քանի որ մենք չենք կարողացել աշխատել մեր հնարավորությունների ամբողջ ծավալով։ Այժմ ևս խափանված մնալու է, քանի որ մենք չենք բացելու այս համակարգչային սարքավորումները և չենք օգտագործելու, քանի դեռ չունենք քննչական մարմնի եզրակացության վրա հիմնված հայտարարությունը։

Իսկ ՔԿ հայտարարությունից հետո տեխնիկան կօգտագործվի համակարգչային մասնագետների կողմից ամբողջ ծավալով ուսումնասիրություններից հետո, որպեսզի վստահ լինենք՝ այդ տեխնիկայով աշխատում ենք միայն մենք՝ Yerevan.Today-ի աշխատակազմը, այլ ոչ՝ քննչական մարմինների հետ զուգահեռաբար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ