News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Բելգիան եվրոյի է անցել 2002 թվականից, սակայն թագավորության բնակիչները մինչ այժմ միասնական եվրոպական արժույթի չեն փոխել 16 միլիարդ բելգիական ֆրանկ, որը համարժեք է 400 միլիոն եվրոյի։ Այս մասին հայտնել է Բելգիայի ազգային բանկը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Եվրոն Եվրամիության 11 երկրների համար պաշտոնական արժույթ է դարձել 1999թ․ հունվարի 1-ից։ Ընդ որում, առաջին երեք տարիներին այն «անտեսանելի» էր՝ օգտագործվում էր միայն էլեկտրոնային վճարումներում, եւ միայն 2002թ․ հունվարի 1-ից դրվեց առձեռն շրջանառության մեջ՝ փոխարինելով ազգային արժույթներին։

Ըստ Echo թերթի տվյալների՝ Բելգիայում եվրոյի անցնելուց հետո բնակչության գնողունակությունը, Եվրոպական այլ երկրների հետ համեմատած, ամենաքիչն է աճել՝ տարեկան միջինը 0,38 տոկոսով։ Ավելի նվազ ցուցանիշներ միայն Հունաստանն ու Իտալիան ունեն։

Միջին վիճակագրական բելգիական ընտանիքի գնողունակության անկումը փորձագետները կապում են 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի, ինֆլյացիայի բարձր մակարդակի եւ էներգակիրների գնի աճի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ