News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական բանկը երկրորդ ամիսն անընդմեջ զեղչի դրույքը թողել է անփոփոխ՝ 50 տոկոս։ Դրա մասին ասված է կարգավորողի Արժութային քաղաքականության խորհրդի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ։

ԿԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկավորման և ներքին պահանջարկի վրա դրամավարկային խստացման ազդեցությունը ուշադիր վերահսկվում է:

«Հաշվի առնելով դրամավարկային քաղաքականության խստացման հետաձգված ազդեցությունը՝ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել փոխարժեքը, սակայն վերահաստատել է իր զգուշավոր դիրքորոշումը գնաճային ռիսկերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի կենտրոնական բանկից նաև հայտնել են, որ ԿԲ-ի դրամավարկային խիստ քաղաքականությունը կպահպանվի մինչև սղաճի հիմքում ընկած ամսական միտումը էական և կայուն անկում ցույց չտա, և գնաճային ակնկալիքները համապատասխանեն կանխատեսվող միջակայքին:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի վերջին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է 69,8 տոկոսի՝ մարտ ամսվա՝ 68,5 տոկոսի դիմաց։ Միևնույն ժամանակ, մի խումբ անկախ տնտեսագետներ ENAG-ը նախորդ ամիս երկրում գնաճի մակարդակը գնահատել է 124,35%:

*Զեղչի դրույքը ֆինանսական եզրույթ է, ֆինանսական կատեգորիա, որն օգտագործվում է վարկավորման առնչվող գործընթացները բնութագրելու համար: Զեղչի դրույքն այն տոկոսադրույքն է, որի համաձայն երկրի Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Մի քանի օր դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման...
Ամենաշատ