News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող 25-ամյա դաղստանցու նկատմամբ համաներում է կիրառվել:

Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը, գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, 2016թ. ձեռք բերելով իր լուսանկարով, սակայն Ռուսլան Կադիշեւի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիր, 2018թ. փետրվարի 13-ին Մոմբասա-Դուբայ-Երեւան չվերթով ժամանել է Հայաստան եւ առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն բռնվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԶ աշխատակիցների կողմից:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համաներում է կիրառել մեղադրյալի նկատմամբ եւ քրեական գործի վարույթը կարճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ