News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նեւադայում մահապատժի դատապարտված Սքոթ Դոզյերային գտել են մահացած բանտախցում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով St. Louis Post-Dispatch թերթին:

Ոստիկանությունը ենթադրում է, որ դատապարտյալն ինքնասպանություն է գործել: Նա ինքն անվանում էր կյանքը բանտում «պարզապես գոյատեւում»:

Դոզյերան դատապարտվել էր ազատազրկման 2002 թվականին Լաս-Վեգասում տղամարդու սպանության մեղադրանքով: Ավելի ուշ հետաքննությունը հայտնաբերել էր ապացույցներ, որոնք վկայում էին, որ նա սպանել էր եւս մեկ մարդու: Դա հանգեցրեց պատժի խստացմանը:

2007 թվականին Դոզյերան դատապարտվել էր մահապատժի, սակայն այն հետաձգվում էր անհրաժեշտ դեղանյութի բացակայության պատճառով: Պատժի բարձրագույն միջոցի նշանակման պահից ի վեր՝ նահանգում հաստատվել էր ներարկման համար նոր նյութը: Փաստաբանները բողոքարկում էին, որ չստուգված դեղանյութերի միջոցով առաջացած մահը կարող է ցավ պատճառել դատապարտյալին, եւ նրանց հաջողվում էր հետաձգել մահապատժի իրականացման օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ