News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի` 1985 թվականին ծնված բնակչին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակիչը, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրեն, 2017 թվականի ամռանը Ծաղկաձոր քաղաքի հանգստյան տներից մեկի տնօրենի հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ իր ընկերության միջոցով սոցիալական փաթեթի շրջանակներում ուսուցիչների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

Իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբեկտիվ քննությամբ պարզվել է, որ, պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի հուլիսի 16-ից 20-նն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերության անունից թվով 21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են տվյալ հանգստյան տանը, սակայն ՍՊ ընկերության տնօրենը չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ