News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իհարկե, մենք հետեւություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից, ավելի խստացվել են քննությունների ու ստուգման որակը, երբ պատրաստվում են վարորդները: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝  հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով զինակոչիկների մասնակցությամբ ողբերգական  ավտովթարների խնդրին:

«Ավելի կոշտ պահանջներ ենք ներկայացնում զորամասերին, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն նման խնդիրներ չլինելու համար»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նման ցավալի դեպքերը շատացել են, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Էդ դեպքում խորհուրդ կտամ ամեն օր նայեք պարոն Շամշյանի հաղորդումները, կտեսնեք մեր ճանապարհներին տիրող իրավիճակը եւ համեմատեք Զինված ուժերում պատահարների հետ»:

Նա ընդգծեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով, դրան զուգընթաց իրենց դարն ապրած մեքենաները հանվում են շահագործումից ու դա շարունակական գործընթաց է:

Հարցին, թե կարո՞ղ եք բացառել, որ այս զորակոչից հետո անսարք մեքենա չի հայտնվի զինված ուժերում, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց. «Այդ գործընթացը բացառել ոչ ոք չի կարող: Ցանկացած տեխնիկա, անգամ նորը, հնարավորություն ունի տեխնիկապես անսարք դառնալու, նաեւ վարելու ընթացքում: Մենք ամեն ինչ անում ենք, որ նման տեխնիկա չհայտնվի երթերի ընթացքում: Մանավանդ առանձնահատուկ ուշադրություն դարձնում ենք ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին: Պայմանագրային զինծառայողի կողմից վարվող մեքենան նույնպես անպայման ստուգվում է երթերից առաջ: Ցավալի դեպքը, որ ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեց վերահսկողության հարցերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ