News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոչ ոք միանշանակ չի կարող ասել՝ արդյոք Կարագանդայի դեպքերն ինչ-որ մեկի կողմից հրահրված էին, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մտահոգություն հայտնելով այդ իրադարձությունների կապակցությամբ։ «Աստված մի արասցե, եթե այդպիսի բան տեղի ունենա Ռուսաստանում կամ Բելառուսում, կամ նախկին Խորհրդային Միության այլ երկրներում։ Հայաստանում ցածր աշխատավարձերի եւ գործազրկության պատճառով շատ հայեր ապրում են այդ երկրներում։ Մենք իրավունք չունենք խաղալու նրանց ճակատագրերի հետ»,- պարզաբանեց Բոստանջյանը։

Ընդ որում, նրա կարծիքով, Հայաստանը պետք է վարի «ոսկերչական արտաքին քաղաքականություն», քանի որ գտնվում է երկու ոչ բարեկամական երկրների շրջապատում։ Այդ իսկ պատճառով Հայաստանն, ըստ Բոստանջյանի, պարտավոր է հաշվի նստել իր գործընկերների շահերի հետ։ Հիշեցնենք, որ լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերաճել էր խմբային ծեծկռտուքի։

Այդ ամենի հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, եւս երեք մարդ դանակի տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Ինչպես տեղեկացնում է NUR.KZ գործակալությունը, ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերվել եւ կալանավորվել է երեք տղամարդ՝ Թորգոմ Մանվելի Մալխասյանը, Սոխակ Սամվելի Մալխասյանը եւ Կաիր Խամիտի Նադիրբեկովը։ Կալանավորվածները ճանաչվել են ծանր հանցագործության կատարման կասկածյալներ։Կարագանդայի դատարանը նրանց համար խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Քաղաքում հակահայկական միտինգներ են անցկացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ