News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն չի առաջարկել երկրում ԱՄՆ ռազմաբազա կամ ամերիկյան զինվորականներ տեղակայել։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Բրազիլիայի նախագահի խորհրդական Ավգուստո Հելենեն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Բոլսոնարոն անցյալ շաբաթ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ բաց է ամերիկյան բազայի տեղակայման հնարավորության համար՝ Վենեսուելայում ռուսական ազդեցությանը դիմակայելու նպատակով։ Միաժամանակ, ԱԳ նախարար Էռնեստո Արաուժոն հայտարարել էր, որ Բոլսոնարոն ծրագրում է քննարկել ԱՄՆ ռազմական ներկայությունը Բրազիլիայում։

ԱՄՆ բազայի հնարավոր տեղակայման մասին հակասական հայտարարություններն ընդգծում են Բոլսոնարոյի կաբինետի խոցելիությունը, քանի որ այնտեղ ընդգրկված են նախկին գեներալ-պաշտոնյաներ, աջ ազգայնականներ, Չիկագոյում պատրաստված տնտեսագետներ եւ քրիստոնյա պահպանողականներ։

Ռազմաբազայի տեղակայման ծրագիրը, հավանաբար, մերժվել է ռազմական ուժերի կողմից, որոնք երկրում օտարերկրյա ներկայությունը դիտարկում են որպես ազգային ինքնորոշման խախտում։

Բանակի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ բրազիլացի զինվորականները դեմ են եղել այդ գաղափարին։

Folha de S.Paulo թերթը հայտնել է, որ Բոլսոնարոն հրաժարվել է այդ մտքից, եւ որ ՊՆ ղեկավար Ֆերնանդո Ազեւեդոն ռազմական հրամանատարներին հայտնել է նախագահի որոշման մասին։ Նա նույնիսկ ասել է, թե երկրում ԱՄՆ զորքերի տեղակայման որեւէ պատճառ չի տեսնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ