
Քիչ առաջ Ռազմական ոստիկանություն ներկայացավ նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ըստ դատախազության՝ ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Քրեական գործի նախաքննության ընթացքում, դատախազական պատշաճ հսկողության ներքո, իրականցվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց արդյունքում դեպքի անմիջական մասնակիցներից մեկը՝ Գ.Հ.-ն, ձերբակալվել է: Մասնակից մյուս անձանց ինքնությունը լիարժեք պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։