News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Porsche ընկերությունը ներկայացրել է նոր 911-րդ՝ 911 Cabriolet-ի բաց տարբերակը: Մոդելը հասանելի կլինի 2 մոդիֆիկացիայով՝ Carrera S եւ Carrera 4S՝ փափուկ տանիքով, սարքավորված է մագնիսական աղեղով, որը կկանխի մեծ արագությունների դեպքում փքվելը, եւ հիդրավլիկ հաղորդակով, փոխանցում է Motor-ը: 

Հետինհաղորդակային Porsche 911 Carrera S Cabriolet-ը եւ լիահաղորդակային Carrera 4S-ը հագեցած են 3-լիտրանոց փչովի «օպոզիտով»՝ 450 ձիաուժ հզորությամբ: Տուփը նույնն է, ինչպիսին կուպեինն է՝ նոր 8-աստիճանի «ռոբոտ» 2 շղթայակցմամբ: Carrera S-ը մինչեւ «հարյուրյակը» արագությունը զարգացնում է 3,9 վայրկյանում (Sport Chrono փաթեթի հետ՝ 3,7 վայրկյանում), իսկ Carrera 4S-ի այս ցուցանիշը կազմում է 3,8 (3,6) վայրկյան: Առավելագույն արագությունն է համապատասխանաբար՝ ժամում 306 եւ 304 կիլոմետր:

Առաջին անգամ Porsche 911 կաբրիոլետի համար առաջարկվել են Porsche Active Suspension Management (PASM) ադապտիվ կախոցներ՝ կարճացված եւ ավելի ամուր զսպանակներով, ուժեղացված ստաբիլիզատորներով եւ 10 մմ-ով նվազեցված ճանապարհային լուսաշերտով: Դրանից բացի, 911 Cabriolet-ը ստացել է աշխատանքի «խոնավ» ռեժիմ, որը կառավարում է Wet Mode էլեկտրոնիկան, որում բացվում են օդային կափարիչներ՝ ավելի մեծ ճնշման ուժ ստեղծելու համար, փոխվում է շարժիչի աշխատանքի ալգորիթմը, իսկ Carrera 4S-ի դեպքում նաեւ լիահաղորդակի: Համակարգը վերլուծում է անիվների կամարներին ջրի հարվածի ինտենսիվությունը եւ կարող է վարորդին խորհուրդ տալ կարգավորումներում ակտիվացնել համապատասխան պրոֆիլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ