News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ հունվարի 10-ին, կառավարության որոշմամբ Կրթության տեսչական մարմնին ամրացված, ԿԳՆ հաշվեկշռում հաշվառված «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել ու ամրացնել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարման նպատակով:

Նույն որոշմամբ նախատեսվում է ԿԳՆ գիտության կոմիտեին ամրացված TOYOTA COROLLA մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել ու ամրացնել  ՀՀ կրթության տեսչական մարմնին:

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կրթության տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցի շահագործման հետագա աննպատակահարմարության եւ համեմատաբարնոր, քիչ ծախսատար տրանսպորտային միջոցի տրամադրման պահանջով:

ՀՀ կրթության տեսչական մարմնին ամրացված 2004թ. արտադրության, «Նիսան-Մաքսիմա»մակնիշի 250 LL 60 համարանիշով ավտոմեքենայի շարժիչը 3լ աշխատանքային ծավալով է եւ մաշվածությունից ելնելով վերջինիս շահագործումն ու սպասարկումը բավականին ծախսատար է ու դարձել է ոչ նպատակահարմար:

ՀՀ գիտության կոմիտեին ամրացված համեմատաբար նոր ծառայողական երեք ավտոմեքենայից երկուսը, այդ թվում TOYATA COROLLA ավտոմեքենան կրճատվել են:

Տպել
Ամենաշատ