News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը


Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում եւ համարում եմ, որ դրանք անհիմն են։ Այս մասին այօր՝ հունվարի 11–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին։

Հարցին, արդյոք առարեսում կատարվել է իր եւ գործարար Սիլվա Համբարձումյանի հետմ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց.

«Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ մեղադրում են Մարտի 1-ին բռնություններ հրահրելու մեջ, բայց ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ քայլերս օրինական են եղել․ Փաշինյան
Վարչապետն ասել է, որ իր արդարացման ուղղությամբ եւս քայլեր կձեռնարկվեն․․․
Ինչպես Նիկոլ Փաշինյանը, պաշտպանելով իր իրավունքները, ՄԻԵԴ–ում անպաշտպան թողեց պետության շահերը
Զարմանալի է նաև, որ Եվրոպական դատարանը համարել է, որ կալանավորումը, որը կիրառվել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, խախտել է նրա իրավունքը, քանի որ եղել է «անժամկետ»...
Փաշինյանն ընդդեմ «Փաշինյան»-ի գործով ՄԻԵԴ-ում հաղթեց Փաշինյանը. Սարգիս Գրիգորյան
Այսինքն, օգտագործելով նույն «ջութակը»՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո խաղացել է դատավարության երկու կողմերում՝ բեմադրելով դատավարության ընթացքը...
Հայի արյունից արբեցող այս հրեշի Մարտի 1-ի ոճիրին հանցակցության էջն էլ դեռ պիտի բացահայտվի. Մուշեղ Շուշանյան
Տեղեկացա, որ այսօր ՄԻԵԴ-ը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի, մասնավորապես, խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումը Մարտի 1-ի գործով...
ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումը
Ըստ աղբյուրի՝ գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ…
Առաջին օմբուդսմեն․ ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը
Խոսելով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների եւ Ղազախստանի վերջին իրադարձությունների ․․․
Ֆոտոռեպորտաժներ