News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ պիտի գնամ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որն աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Պետք է ադեկվատ ընդունել դիմումի պահը. դու եկել ես հստակ մարդու հետ, հստակ քաղաքական թիմի հետ, եւ ես կարծում եմ՝ պիտի գնամ այն թիմի հետ, որի հետ եկել եմ, եւ այն ԱԺ նախագահի հետ, որի հետ եկել եմ»,– ասաց Արա Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2017թ. մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ