News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աղբահանության հետ կապված քաղաքապետարանում փակ գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Դեռեւս մենք փորձում ենք պարզել, թե աղբահանության հետ կապված ինչ փոփոխություններ է նախապատրաստում քաղաքապետարանի աշխատակազմը, որովհետեւ փակ գործընթաց է տեղի ունենում, ոչ թափանցիկ կերպով են փորձում գործողություններ իրականացնել եւ կարծես ոչ հանրությունը, ոչ ավագանին իրազեկված չեն, թե ինչ փոփոխություններ է նախատեսում քաղաքապետարանը, մինչդեռ քաղաքապետը հայտարարում է, որ այդ փոփոխությունները ընթացքի մեջ են»,– ասաց Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ մայրաքաղաքում տոներից հետո «Սանիթեքը» չի կարողանում պատշաճ կերպով աղբահանություն իրականացնել։ Այս մասին բազմիցս հայտարարել է «Լույս» դաշինքի անդամները, ինչին քաղաքապետը եւ «Իմ քայլը» դաշինքի անդամները պատասխանում են, որ խնդիրն այնքան էլ  սարսափելի չէ եւ օրեր անց լուծում կստանա։

Տպել
Ամենաշատ