News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուլտային գրող Սթիվեն Քինգն օգնել է The Portland Press Herald թերթին, որը թողարկվում է իր հայրենի Մեն նահանգում, պահպանել բաժինը, որում հրապարակվում էին գրքերի գրախոսությունները, հաղորդում է Life-ը:

Ուրբաթ Քինգն իր թվիթերյան էջում նշել է, որ թերթը չի նախատեսում հետագայում հրապարակել Մեն նահանգում անհատ հեղինակների գրքերի կամ այդտեղ գրված գրքերի գրախոսությունները ֆինանսական դժվարությունների պատճառով: Այնուհետեւ պարբերականի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են պահպանել բաժինը, եթե հեղինակի առնվազն 100 երկրպագուներ բաժանորդագրվեն թերթի էլեկտրոնային տարբերակին:

Անհրաժեշտ պայմանը կատարվել էր մեկ օրում: Սակայն պարբերականը չի մանրամասնել՝ քանի մարդ է բաժանորդագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ