News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուրս թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում անկախ դիրքից ու պաշտոնից պետք է առաջնորդվենք միայն ու բացառապես պետական մոտեցմամբ, քաղաքական կամք դրսեւորենք եւ գործենք բացառապես ի շահ հայրենիքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ խմբակցության տղամարդ պատգամավորներին ինչպե՞ս է ղեկավարելու, դժվար չի լինի՞, նա պատասխանեց. «Կարծում եմ սեռային տարանջատում անելն այս պարագայում մի փոքր ճիշտ չի լինի, քանի որ ակամայից ներքաշվում ենք սեռային տարանջատման դիսկուրսի մեջ։ Կարծում եմ՝ այստեղ կա ընդամենը խմբակցության ղեկավարի լիազորությունների եւ գործառույթների շրջանակ, որում ունեմ որոշակի անելիքներ եւ որոնք պատրաստվում եմ իրականացնել, ինչ վերաբերում է սկզբունքայնությանն ու կամքին, ապա դրա պակաս չեմ զգում, այնպես որ՝ ամեն ինչ կստացվի»։

Նա, սակայն, այն պնդումը, որ արել էր մշակույթի նախարարի պաշտոնում, մասնավորապես նշելով, թե մշակույթն իր մեջ է, չպնդեց քաղաքականության պարագայում։

Տպել
Ամենաշատ