News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաեւ քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գեւորգ Գորգիսյանը», - ասաց Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Լիլիթ Մակունցը, ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Էդմոն Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ