Երեքշաբթի Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Գերմանիայի 50 տարեկան բնակչի, որը ծառայել է Բունդեսվերի կառույցներում եւ հնարավոր է՝ հավաքագրվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին իր կայքում հայտնել է Spiegel ամսագիրը:
Պարբերականի տեղեկություններով՝ կասկածյալ Աբդուլ Համիդ Ս.-ն էթնիկ աֆղանստանցի է եւ հասանելիություն է ունեցել Աֆղանստանում գործողությանը Գերմանիայի մասնակցությանը վերաբերող տեղեկություններին: Տղամարդը Բունդեսվերի հրամանատարությանը լեզվաբանական ծառայություններ է մատուցել, ինչպես նաեւ տրամադրել է գավառագիտական տեղեկատվություն: Չի հստակեցվում, թե նա որքան ժամանակ է աշխատել իրանական կողմի համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնի չէ՝ ենթադրյալ հետախույզին մեղադրանքներ արդյոք առաջադրվել են, թե ոչ: