News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի խոստացել է շարունակել ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայում իրանական ներկայության դեմ եւ Թեհրանին մեղադրել է ստախոսության մեջ: Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի երդմնակալության արարողության ժամանակ նա հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր առջեւ կարեւոր գործոն է: Իրանը եւ իրանական սպառազինությունը, ինչպես նաեւ Իրանի շարունակվող սուտը: Ես իրանցիներին ասում եմ, որ նրանք հեռանան Սիրիայից որքան հնարավոր է արագ, քանի որ մենք կշարունակենք մեր ագրեսիվ քաղաքականությունը», - ասել է Նեթանյահուն, որին մեջբերում է Kan-ը: Վարչապետի խոսքով՝ «Իրանը ստում է միջուկային ծրագրի առնչությամբ, իսկ հիմա ստում է տիեզերք անմեղ արբանյակ արձակելու կապակցությամբ»:

«Իրականում նա ցանկանում է միջմայրցամաքային հրթիռի առաջին աստիճանը ստեղծել», - պնդել է վարչապետը:

Հունվարի 13-ին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը Սիրիայում Իրանի ռազմական ամրակայման կանխարգելման համար պատրաստ է հարեւան երկրում իրանական օբյեկտների վրա հարձակումներն ավելացնել:

Ավելի վաղ երեքշաբթի Իրանի տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրումին Twitter-ի էջում հայտնել էր, որ «Փայամ» արբանյակը արձակումից հետո չի կարողացել հասնել ուղեծիր:

Հունվարի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ առաջիկա օրերին Թեհրանը պատրաստվում է սեփական արտադրության «Փայամ» արբանյակն ուղեծիր դուրս բերել: Նրա խոսքով, հրթիռ կրիչը պետք է սարքը 600 կմ հեռավորության ուղեծիր հասցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ