News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը որոշ պետական ​​ընկերությունների աշխատակիցներին խնդրել է խուսափել ԱՄՆ եւ Վաշինգտոնին դաշնակից երկրներ գործուղումներից, ինչպես նաեւ հատուկ զգուշություն ցուցաբերել՝ պաշտպանելու համար էլեկտրոնային սարքերը՝ ճամփորդելու դեպքում, հաղորդում է Bloomberg-ը:

Պետական ​​ակտիվների  կառավարման եւ վերահսկողության խորհուրդը (SASAC), որը վերահսկում է մոտ 100 պետական ​​ընկերությունների, վերջին շաբաթներին խորհուրդ է տվել որոշ ընկերությունների՝ արտասահման մեկնելու համար պաշտպանված նոթբուքեր ձեռք բերել, որոնք նախատեսված են արտասահմանում գործածելու համար:

Չինաստանի ճամփորդական խորհուրդը եւս նախազգուշացրել է այլ երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիա, Կանադա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա ճանապարհորդության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ