News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են դատարանին տրամադրել Մարտի 1-ի դեպքերին առնչվող տեսանյութեր, որոնք նախկինում չեն ներկայացվել: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ներկայացվելիք նյութերը վերաբերում են Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներին, ինչպես նաեւ՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների վերջին ձայնագրությանը:

«Մեղադրանքի կողմը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրել է այն փաստարկը, որ Մարտի 1-ին նախորդող հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ և անզեն: Ի թիվս այլ հանգամանքների, մենք ուզում ենք ամենայն հստակությամբ ցույց տալ, որ այդ հանրահավաքները, մասնավորապես, Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած Մարտի 1-ի հանրահավաքը չի եղել խաղաղ և անզեն»,-ասաց նա: Պաշտպանը նշեց, որ դատարանին է ներկայացվել նաև այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացիական անձ ցուցարների կողմից կրակում ոստիկանական ուժերի ուղղությամբ: Ալումյանը հայտնեց, որ գործով քննիչն այդ տեսանյութը փորձաքննության է ներկայացրել: Քոչարյանի պաշտպանը հույս հայտնեց, որ նախաքննական մարմինը կպարզի, թե ով է այդ կրակոցներն արձակել:

Նշենք, որ այսօրվա հունվարի 15-ի դատական նիստին քննվել է Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդությունը, որի վերաբերյալ իրենց առարկություններն են ներկայացրել Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Երկրոդ նախագահը «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ