News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին մեղադրել են թմրաբարոն, «Գաճաճ» մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերայից 100 մլն դոլար կաշառք ստանալու մեջ, հայտնում է Aristegui Noticias պորտալը:

Պորտալը հայտնում է, որ մեղադրանքը հնչել է կոլումբիացի թմրագործ Ալեքս Սիֆուենտեսի շուրթերից Նյու Յորքում Գաճաճի գործով դատավարության ժամանակ: Նրա խոսքով՝ ահռելի գումարը Պենյա Նյետոյին է վճարվել 2012 թվականին Մեքսիկայի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ:

Հենց Նյետոյի նախագահության օրոք է Գաճաճը 2 անգամ բռնվել (2014 եւ 2016 թվականներին) եւ արդյունքում ԱՄՆ արտահանձնվել: Պենյա Նյետոն իր պաշտոնավարման ժամանակ նրան բռնելը դասել էր իր կառավարության ձեռքբերումների թվին:

Դեռեւս 2018-ին Գաճաճի փաստաբան Ջեֆրի Լիխթմանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը վճարել է Մեքսիկայի միանգամից 2 նախագահներին, իսկ «Սինալոա» կարտելի իսկական առաջնորդը նա չէր, այլ Իսմայել Սամբադան: Մեքսիկայի 2 նախկին ղեկավարները՝ Ֆելիպե Կալդերոնը (2006-2012 թվականներ) եւ Էնրիկե Պենյա Նյետոն (2012 թվականից) այդ ժամանակ մեղադրանքները հերքել էին:

2006 թվականին Մեքսիկայում Կալդերոնի օրոք թմրամաֆիայի դեմ իսկական պատերազմ էր սկսվել: Պենյա Նյետոյի օրոք թմրաբարոն Գաճաճին միանգամից 2 անգամ են կալանավորել: Նրան նախ ձերբակալել են 2014-ին Մասատլան քաղաքում, բայց 2015-ին նա բանտից փախել է ստորգետնյա թունելով: 2016-ի հունվարին նրան բռնել են Լոս Մոչիս քաղաքում հատուկ գործողության արդյունքում, իսկ այնուհետեւ արտահանձնվել է ԱՄՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ