News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրել: Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով Հայաստանն, ի հեճուկս ԵՄ-ում գերիշխող կարծիքին, զգալիորեն առաջ է անցել, քանի որ այսօրվա դրությամբ ժողովուրդն ավելի պահանջկոտ է դարձել:

«Ինձ թվում է, մենք ԵՄ-ի հետ խնդիրներ չենք ունենա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում մեր անդամակցությանը, ապա Հայաստանն առաջին անգամ փորձել է արտահայտվել իր շահերի մասին, ինչն այնտեղ նստած մարդկանց համար բավական անսովոր էր: Եթե մենք ԵՏՄ անդամներ ենք, ապա ցանկանում ենք ազատ տեղաշարժ տեսնել եւ դա որոշ երկրներին դուր չի գալիս», - ասաց Իգիթյանը:

Միեւնույն ժամանակ պատգամավորը համոզված է, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է միաբան աշխատի, իսկ դրա համար ինչպես ինքն է կարծում, դոկտրին է պետք:

Պատգամավորը նաեւ ընդգծեց խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւավորման կարեւորությունը, հատկապես հաշվի առնելով Հայաստանի բարձր միջազգային վարկանիշը: Հովհաննես Իգիթյանը միաժամանակ ընդգծեց, որ այդ խմբերը չպետք է ինքնանպատակ լինեն, այլ ծառայեն Հայաստանի շահերի առաջխաղացմանը:

Բացի այդ, նրա խոսքով, ակտիվ աշխատանք պետք է տարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ