News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք ունի Արցախը սպիտակ կամ սեւ ներկելու: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած 30 տարիներին թե՛ Արցախը՝ իբրեւ ինքնուրույն, միասնական քաղաքական միավոր, թե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակետ, դա արցախյան դիտակետն է եղել։ Աշխարհը տեսել ենք, աշխարհում ծավալվող իրադարձությունները գնահատել ենք, մեր շահը ամենուր փնտրել ենք արցախյան դիտակետից։

Այժմ վտանգ կա. Արտաքին քաղաքականության մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա, մեղմ ասած, դժվարությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանն ու Արցախի պայքարին։ Անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները։

Պետության կազմակերպական ընթացքը, բարոյական, քարոզչական մթնոլորտը ամենեեւին վստահություն չեն ներշնչում, թե մենք ընթանում ենք չզիջելով զարգանալու ուղիով։ Մենք մի կողմ ենք դրել ազգ-բանակ ծրագիրը, ու լրջորեն չենք պատրաստվում պատերազմի, որպեսզի իսկապես խուսափենք պատերազմից։

Պարտադրված պատերազմ դիմագրավելու համար մեզ պետք է միասնություն, հայրենասիրություն ու պայքարի ոգի, իսկ այն ինչ քարոզվում է այսօր` այլ բան է: Կազմակերպված պետություն, հասարակություն ունենալու փոխարեն մեզ հրամցվում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր։

Կոտրվում է մեր ժողովրդի միասնության, պայքարի ոգին։

Մեծ շփոթ կա, հնարավոր է նաեւ գիտակցաբար ստեղծվող շփոթ, որպեսզի հետզհետե ընդունելի դառնա անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մեր դիրքորոշումներին։ Շրջանառության մեջ են դրվել «տարածքներ խաղաղության դիմաց», «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով։

Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երեւանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի։

Պարզ է՝ քննարկումը առաջին քայլն է, անընդունելին հասկանալի իսկ հետագայում նաեւ ընդունելի ու նույնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է ու վերջ։ Մնացածը զուր ջանքեր են։

Կա ընթացք`Արցախն իբրեւ ինքնուրույն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականությունից դուրս մղելու։ Ճիգ կա ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կյանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կյանքում Արցախը դադարի ինքնուրույն, միասնական գործոն լինելուց։ Արցախում եւս «սեւ ու սպիտակի» բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խոսելու ինքնուրույն իրավունք չունենա, իսկ խոսելու դեպքում, ակամա «սեւ» կամ «սպիտակ» համարվի։

Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք ունի Արցախը սպիտակ կամ սեւ ներկելու։ Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական հայկական հզոր ազդակ համազգային մեր կյանքում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ