News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերը միշտ իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինեն: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ով գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու է:

Այսպիսի պատասխան նա տվեց նույն խմբակցությունից պատգամավոր Կնյազ Հասանովի հարցին, ով ներկայացնում է քրդական համայնքը: Հայրապետյանի հավաստմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունները որակական մոտեցում կդրսեւորեն Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կրթության եւ մշակույթի հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ