News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ կկարողանա աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Տարվա արդյունքներով մեծ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անցյալ տարի Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, այս պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համանախագահների աշխատանքին մեր ավանդը սահմանափակվեց ճանաչողական շփումներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ այս շաբաթ սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ. «Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացածի բնույթ է ձեռք բերել, բայց որը միանգամայն լուծելի է Երեւանի ու Բաքվի բարի կամքի առկայությամբ եւ միջազգային հանրության աջակցությամբ, այդ թվում՝ ի դեմս համանախագահների»:

Նրա կարծիքով՝ Բաքվից հնչած հայտարարությունները հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին ամեն տեսակի աջակցության արժանի են. «Հույս ունենք, որ հայ բարեկամները եւս փոխադարձությամբ կպատասխանեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ ԼՂ հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել...
Ամենաշատ