News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ստուգումները, որ անցկացվում են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում, պետք չէ կապել գազի վարձի հնարավոր փոփոխությունների հետ։ Այս մասին հունվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Դրանք սովորական ընթացիկ ստուգումներ են, որոնք առաջին անգամ չեն անցկացվում, սակայն, չգիտես ինչու, հասարակական արձագանք են առաջացրել։ Դրանք շարունակվում են, եւ չարժի դա կապել գազի վարձերի հետ»,- հայտարարեց Անանյանը։

Նա նաեւ նշեց, որ ստուգումների ժամանակ մի քանի քննչական միջոցառում կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հավելելով, որ ստուգումները ներկայում դադարեցված են։

Համաձայն «Գազպրոմ-էքսպորտ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ կնքված համաձայնագրի, որը ստորագրվել է 2018թ․ դեկտեմբերի վերջին, ռուսական գազի գինը Վրաստան-Հայաստան սահմանին 2019թ․ հունվարի 1-ից կկազմի 165 դոլար՝ 1000 խ/մ-ի համար։ Սրա հետ կապված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին որոշ կարգավորումների շնորհիվ գազի վարձերը Հայաստանի սպառողների համար չեն փոփոխվի։

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2016թ․ ապրիլին կնքված միջկառավարական համաձայնագրի համապատասխան՝ Ռուսաստանն իջեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը (165 դոլարից մինչեւ 150 դոլար՝ 1000 խ/մ-ի համար)։ Այդ համաձայնագրի ժամկետը լրացել է 2018թ․ դեկտեմբերի 31-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ