News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն հարկային բարեփոխումներից դժգոհ ռեստորանատերերի համար մի շարք լուծումներ է առաջարկում։ Այս մասին հունվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, ռեստորանատերերի հետ բանակցությունները փոխըմբռնման մթնոլորտում են ընթանում, եւ արդեն փոխհամաձայնության են եկել։ «Մենք լուծման մի քանի տարբերակներ ենք որոշակիացրել եւ ռեստորանատերերին դրանք քննարկելու հնարավորություն ենք տվել»,- նշեց Անանյանը։ Նա ասաց, որ որոշումը հրա կայացումից հետո հետադարձ ուժ կունենա՝ 2019թ․ հունվարի 1-ից։ Որոշումների մեջ նա նշեց 2020 թվականից նոր հարկային համակարգի կիրառումը այն պայմանով, որ կստեղծվեն գնումների գործընթացի փաստաթղթային ձեւակերպման նախապայմաններ։ «Ոչ բոլոր ռեստորանատերերն են ուզում փաստաթղթավորել իրենց գործունեությունը, եւ գնումների ու ծախսերի ձեւակերպման մշակույթ ձեւավորելու համար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընտրվի եւ կիրառվի առավել տրամաբանական տարբերակը»,- ասաց ՊԵԿ ղեկավարը։

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հարկային նոր կանոններ՝ ռեստորանների համար պատենտային հարկը (հարկ՝ քառակուսի-մետրի համար) փոխարինվել է շրջանառության 6 տոկոս հարկով։ 2019թ․ հունվարի 1-ից հարկը պետք է բարձրանար մինչեւ 8 տոկոս, իսկ 2020թ․՝ 10 տոկոս։ 2018թ․ նոյեմբերի վերջին Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարեց, որ ռեստորանատերերը հունվարին բողոքի ցույցեր կանեն, մասնավորապես՝ 1 օրով կփակեն իրենց հաստատությունները, եթե չհաջողվի համաձայնության գալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ