News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկու երեխա է մահացել, որոնց մահվան փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է. «Հունվարի 14-ին և հունվարի 16-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գրանցվել է երկու երեխաների մահվան դեպք՝ 12 և 6 ամսական: Այդ փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել»:

Հիշեցնենք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնել էին, որ 6 ամսական երեխայի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նա ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 հիվանդը մահացել է։

Հիվանդությունը սկսվել է բարձր ջերմությունով, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության: Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա:

Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել:»,– հայտնել էին ԲԿ–ից:

 

Տպել
Ամենաշատ