News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կյանքից հեռացել է հայ արձակագիր, առակագիր, հրապարակախոս, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ, հասարակական գործիչ Իլյիչ Գուրգենի Բեգլարյանը:

Նա ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 14-ին ՀԽՍՀ Իջեւանի շրջանի Թալա գյուղում (այժմ՝ ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ): Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

Աշխատել է ՀՀ Պետական մատակարարման համակարգում, եղել Պետմատի նախագահի տեղակալ: 2003 թվականին ընտրվել է Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, ակադեմիկոս: «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի նախագահն էր: 2006 թվականից հանդիսանում էր Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր-տնօրենը: Ավելի քան երկու տասնյակ գրքերի հեղինակ է:

Պարգեւատրվել է՝ Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյան, Զորավար Անդրանիկ, Գրողների միության՝ Գրական վաստակի համար, Աշխատանքի վետերան մեդալներով եւ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Իլյիչ Գուրգենի Բեգլարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցում հունվարի 19-ին՝ ժամը 18-20-ը, հուղարկավորությունը՝ նույն եկեղեցուց հունվարի 20-ին՝ ժամը 14-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ