News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Լիոն քաղաքում համալսարանական գրադարանի հրդեհի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է երեք մարդ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լիոնում Հայաստանի հյուպատոսությունը։ Այնտեղ նշեցին, որ ճշտում են՝ կան արդյոք Լիոնում պայթյունի հետեւանքով տուժածների մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում էին ավելի վաղ, Լիոնի համալսարանի գրադարանում բռնկված հրդեհի հետեւանքով մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ շենքում եղել են գազի մի քանի բալոններ, որոնք պայթել են։ Քաղաքապետարանի տվյալներով՝ միջադեպը պատահականություն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ