News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը հերքել է Կանադայի ԱԳՆ ղեկավարի այն մեղադրանքը, թե կանադացիների կալանավորումը սպառնալիք է ներկայացնում բոլոր երկրների համար՝ հայտնում է AP-ն։

«Կարծում եմ՝ ձեր արտգործնախարարը շտապել է եւ խոսել է առանց մտածելու»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Խուա Չունինը՝ պատասխանելով կանադացի լրագրողի այն հարցին, թե ինչ սպառնալիք է Չինաստանը ներկայացնում Կանադայի համար։

Նրա խոսքով, Կանադան ինքն է սպառնալիք ներկայացնում «առանց պատճառի» կալանավորելով Չինաստանի քաղաքացուն։ Նա նկատի է ունեցել Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությունը, որ Կանադան իրականացրել է ԱՄՆ-ի հայցով։

Ավելի վաղ այս շաբաթ Կանադայի արտգործնախարար Խրիստյա Ֆրիլանդը հայտարարել էր, որ «չինացիների կողմից կանադացիների կամայական կալանավորումները սպառնալիք են բոլոր երկրների համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ