News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Աստղակերպերը սկսել են նախկինից ավելի հաճախ ընկնել, սակայն անհանգստանալու կարիք չկա՝ գրում է AP-ն։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 290 միլիոն տարիներին աստղակերպերը Երկրի վրա ավելի հաճախ են ընկել, քան դրան նախորդող 700 միլիոն տարիների ըհթացքում։

Սակայն տագնապի կարիք չկա։ Աստղակերպերը նախկինի պես մխրճվում են Երկրի մեջ միջինը ամեն միլիոն տարին մեկ։ NASA-ն պոտենցիալ խոշոր աղետների ցուցակում չի ներառում դրանց սպառնալիքը։

Կանադայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների գիտնականները ուսումնասիրել են աստղակերպերի հետքերը Երկրի եւ Լուսնի վրա։ Դրանց լայնությունը անցնում է 20 կմ-ից, եւ որոշ գնահատականներով՝ վերջին 290 մլն տարիների ընթացքում Երկրի վրա 260 աստղակերպ է ընկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ