News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 17-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային (Markéta Šarbochová):

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հեռանկարները:

Տպել
Ամենաշատ