![](img/news/49/14/55/default.jpg)
Եվրասիական տնտեսական միության վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացումը։ Այդ մասին ԵՏՀ խորհրդի արդյունքներով ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ելնելով նրանից, որ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, մեզ անհրաժեշտ է մշակել փոխզիջումային մոտեցում։ Այս հարցը փետրվարի 1-ին կքննարկվի վարչապետների մակարդակով»,- ասել է նա։