News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, նախկին ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

2019թ. հունվարի 16–ին հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Արա Նռանյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների վերաբերյալ:

2018թ. սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 12 000 000. ՀՀ դրամ, 98 000 ԱՄՆ դոլար, 10 000 ռուսական ռուբլի եւ 3000 եվրո:

Տարվա վերջում նրա ունեցած դրամական միջոցներից 12 000 000 ՀՀ դրամը ավելացել է՝ կազմելով 37 000 000 ՀՀ դրամ: 98 000 ԱՄՆ դոլարը տարեվերջում նվազել է՝ կազմելով 45000 ԱՄՆ դոլար: 10 000 ռուսական ռուբլին եւ 3000 եվրոն տարեվերջում այլեւս առկա չեն եղել:

2018թ. հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնում առկա տվյալների համաձայն՝ փոխառության գումարը նշված հարկային տարվա սկզբում կազմել է 34 000 ԱՄՆ դոլար, 13 600 000 ՀՀ դրամ եւ 12 500 000 ՀՀ դրամ: Նշված 34 000 ԱՄՆ դոլարը հարկային տարում վերադարձվել է: Իսկ 13 600 000 ՀՀ դրամ եւ 12 500 000 ՀՀ դրամ փոխառությունները հարկային տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 32 600 000 ՀՀ դրամ եւ 10 500 000 ՀՀ դրամ:

Արա Նռանյանի եկամուտների հանրագումարը հարկային տարում կազմել  է 14 072 638 ՀՀ դրամ: Նշված թվից 10 136 917 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը բաժնում էլ նշված  է 2 847 108 եւ  1 088 613 ՀՀ դրամ եկամտի մասին: Անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ